top of page

Պրեսոթերապիա

40 min
7000 հայկական դրամ

Նկարագրություն

Նկարագրություն Պրեսոթերապիան ոչ ինվազիվ դետոքսիկացնող բուժում է, ապարատային մերսման տեսակ, որի էությունը սեղմված օդով լեցուն բարձիկներով մարմնի վրա մեխանիկական ազդեցության մեջ է։ Դրա ընթացքում բուժառուն կրում է հատուկ կոստյում, որի միջոցով մարմնի տարբեր հատվածների վրա գործադրվում է ճնշում՝ նպաստելով ավելորդ հեղուկի ու տոքսինների դուրսբերմանը: Պրեսոթերապիան արդյունավետ է ցելյուլիտի նվազեցման, արյան շրջանառության բարելավման և մարմնի ընդհանուր տոնուսի բարձրացման համար: Պրոցեդուրայի թերապևտիկ ազդեցությունը հիմնված է անոթների միջով ավշային հոսքի ակտիվացման և միջբջջային տարածությունից հեղուկի արտազատման արագացման վրա: Ազդեցություն Պրոցեդուրայի սպասված արդյունքներն են․ • Մարմնի ուրվագծերի թերությունների շտկում, • Ավելորդ քաշի նվազեցում, ցելյուլիտի վերացում, • Ավելորդ մաշկի ձգում՝ քաշի կտրուկ կորստից հետո, • Որովայնի և կոնքերի թուլացած հատվածների ձգում: Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրան ցուցվում է հետևյալ դեպքերում՝ • Ցելյուլիտի վերացում ազդրերի, հետույքի և այլ հատվածների վրա, • Լիմֆատիկ դրենաժ՝ հեղուկի կուտակումն ու այտուցները նվազեցնելու համար, • Արյան շրջանառության բարելավում, • Մարմնի դետոքսիկացիա, • Հետվիրահատական խնամք, • Ոտքերի այտուցի վերացում՝ երկար ժամանակ կանգնած կամ նստած դիրքով մնալուց հետո։ Պրոցեդուրայի հակացուցումներն են՝ • Հղիություն, • Ակտիվ վարակների կամ բորբոքումների առկայություն, • Երակների վարիկոզ լայնացման ծանր աստիճան, • Վերջերս տարած վիրահատություն, • Արյան մակարդելիության ու շրջանառության խանգարումներ, • Լուրջ սրտանոթային խնդիրներ, • Մաշկային ծանր հիվանդություններ, ինչպիսին են էկզեման կամ պսորիազը։


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia


bottom of page