Միկրոտոկային թերապիա
Նկարագրություն
Նկարագրություն Միկրոտոկային թերապիան իմպուլսային հոսանքների միջոցով դեմքի մաշկը երիտասարդացնող ֆիզիոթերապիա է։ Ազդեցություն Մաշկի վրա միկրոհոսանքների նուրբ ազդեցությունը խթանում է սպիտակուցի սինթեզը և բարելավում նյութափոխանակությունը բջիջներում, ինչպես նաև վերականգնում է դեմքի մկանների տոնուսը: Պրոցեդուրան հարմարավետ է և անցավ, քանի որ դրա իրականացման ընթացքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Միկրոտոկերը բարդ ազդեցություն ունեն մաշկի, մկանների, արյան և ավշային անոթների վրա, ինչը թույլ է տալիս ոչ միայն «քողարկել» տարիքային փոփոխությունները, այլև երիտասարդացնել մաշկը բջջային մակարդակում: Միկրոտոկային թերապիայի ընթացքում բջիջները հագենում են թթվածնով և սննդանյութերով, նյութափոխանակությունը բարելավվում է: Բացի այդ, մաշկը սկսում է ինտենսիվ արտադրել բնական կոլագեն և էլաստին, ինչը մեծացնում է մաշկի առաձգականությունը և նվազեցնում կնճիռների խորությունը։ Միկրոտոկային թերապիան ունի նաև վերականգնող հատկություն, և այդ պատճառով երբեմն նշանակվում է ագրեսիվ պրոցեդուրաներից՝ քիմիական պիլինգից և լազերային թերապիայից հետո։ Պրոցեդուրայի ընթացքում աշխատում են դեմքի միմիկական մկանները, ուժեղանում է մաշկի մետաբոլիզմը, լավանում է արյան շրջանառությունը, ակտիվանում դեմքի ապանևրոտիկ համակարգը, առողջացնում են մաշկի բջիջները և խթանվում է մաշկի բնական ռեգեներացիան: Ցուցումներ և հակացուցումներ Միկրոտոկային թերապիայի ցուցումներն են՝ • Դեմքի այտուցվածություն, • Կախված մաշկ, • Միմիկական կնճիռներ, • Արտահայտված սև պարկեր աչքերի տակ, • Դեմքի օվալային ուրվագծի խախտում, • Կրկնակզակ, • Չոր մաշկ, • Հիպերպիգմենտացիա, • Ռոզացեա, • Յուղոտ մաշկ, ծակոտիների լայնացում: Պրոցեդուրայի հակացուցումներն են՝ • Ալերգիկ ռեակցիաներ, • Ուռուցքային հիվանդություններ, • Հղիություն և լակտացիա, • Սրտի ռիթմավարի առկայություն, • Քրոնիկ սոմատիկ պաթոլոգիայի սրացում, • Էպիլեպսիա, • Ծանր թրոմբոֆլեբիտ, • Պրոցեդուրայի հատվածում մաշկի մեխանիկական վնասվածքներ (քերծվածքներ, կապտուկներ, կտրվածքներ և այլն): Պրոցեդուրային հաջորդող 2 օրերի ընթացքում պետք է ձեռնպահ մնալ շոգեբաղնիք կամ սաունա այցելելուց։ Կախված նշանակված բուժումից՝ կոսմետոլոգը/մաշկաբանը կարող է լրացուցիչ առաջարկություններ անել։
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia